«Մեր անօդաչուները տեխնիկապես գերազանցում են թուրքական Bayraktar-ներին․ ՌԴ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

բայրակթար

Ռուսաստանում մշակված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ)  տեխնիկական տեսանկյունից գերազանցում են թուրքական «Bayraktar» հարվածային  անօդաչու թռչող սարքին։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

«Ռուսական մշակումները ոչ միայն չեն զիջում, այլ նաև տեխնիկապես գերազանցում են ձեր նշած անօդաչու համակարգին»,- ասել է Բորիսովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք ռուսական անօդաչու թռչող սարքերը մրցել թուրքական Bayraktar-ների հետ։

Ըստ Բորիսովի՝ Ռուսաստանը կարող է համալրել ԱԹՍ արտադրող և արտահանող երկրների շարքը։

--00—ՄՀ