Յապոնչիկի սպանության համար մեղադրվողները դատապարտվել են 15 և 16 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Աշխարհ

Մոսկվայի դատարանը օրենքով գող Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) սպանության համար մեղադրվող երկու անձի դատապարտել է 15 և 16 տարվա ազատազրկման։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի դատարանի մամուլի ծառայությունից։

Դատարանը Մուրթազի Շադանիային դատապարտել է 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, իսկ Ջամբուլ Ջանաշիային՝ 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:

--00--ԿԿ