ՌԴ քննչական կոմիտեն պարզել է Յապոնչիկի սպանության հեղինակների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19 24News  

Յապոնչիկ

Վյաչեսլավ Իվանկովի, ով հայտնի է Յապոնչիկ մականվամբ,  սպանության մեջ ներգրավված երկու անձ, որոնց ինքնությունը պարզվել է, հեռակա կարգով ձերբակալվել են դատարանի կողմից: Այս մասինТАСС-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը, Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության քրեական հետաքննության հետ համագործակցության միջոցով, պարզել են Վյաչեսլավ Իվանկովի, ավելի հայտնի՝ որպես օրենքով գող Յապոնչիկ, սպանության հեղինակներին: Նրանք են Աբխազիայի Հանրապետության և ՌԴ երկքաղաքացիներ Աստամուռ Բուտբան և Նուգզառ Պապավան», - ասված է հաղորդագրությունում։

Իվանկովն սպանվել է 2009 թվականի հուլիսի 28-ի երեկոյան: Սպանության հիմնական դրդապատճառը, ըստ քննչական կոմիտեի, հանցագործության կազմակերպիչ, օրենքով գող Իլյա Սիմոնիայի (Մախո) անձնական հակակրանքն էր նրա նկատմամբ: Վերջիններիս միջև կոնֆլիկտը սկսվել էր դեռ 80-ականներին, երբ նրանք պատիժ էին կրում Իրկուտսկի շրջանի գաղութում:

--00—ՄՀ