Մուրադովը Բաքվից Երևան է տեղափոխում երեկ զոհված հայ զինծառայողների դիերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

մուրադով

Գեներալ Ռուստամ Մուրադովը Բաքվից Երևան է վերադառնում: Ինչպես հայտնում է Sputnik.Armenia-ն, նա տեղափոխում է երեկվա մարտերի հետևանքով զոհված հայ զինծառայողների դիակները:

Կայքի տեղեկություններով՝ ինքնաթիռում հայ գերիներ չկան: 

Մուրադովը բանակցություններ կվարի երկու երկրների մեջ զինված բախումներն ու միջադեպերը կանխելու մեխանիզմի մշակման ուղղությամբ:

Խոսքը հայ-ադրբեջանական սահմանին՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս, իրավիճակի կարգավորման մասին է:

--00--ԱԹ