ՀԱՊԿ-ն սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայկական կողմից պաշտոնական դիմումներ դեռ չի ստացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

հապկ

ՀԱՊԿ-ն հայկական կողմից պաշտոնական դիմումներ դեռ չի ստացել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստիին, տեղեկացրել են կազմակերպության քարտուղարությունից։

«ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին։ Սահմանի հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական ու դիվանագիտական ​​ճանապարհով»։

--00--ԱՀ