Փաշինյանի՝ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման հայտարարությունը քաղաքական է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Thumbnail

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը քաղաքական բնույթ է կրում: Այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: 

«Անվտանգության նմանատիպ հարցերը հաճախ լուռ են որոշվում: Բաց հարթակներում` ԶԼՄ-ների ներկայությամբ նման հայտարարություններ արվում են այն ժամանակ, երբ պետք է քաղաքական միավորներ հավաքել, հաստատվել կառավարական մակարդակում, խորհրդարանում կամ որևէ այլ տեղում»,- ասել է նա:

Կալաշնիկովի կարծիքով՝ Փաշինյանը նախ կարող էր համապատասխան գաղափարները քննարկել սեփական մակարդակով, իսկ այս հարցն, ըստ Պետդումայի ներկայացուցչի, շատ բարդ և լուրջ է, այն պետք է նախևառաջ լուծվի երեք ղեկավարների` Պուտինի, Փաշինյանի, Ալիևի մասնակցությամբ:

--00--ԱԹ