Փաշինյանի որոշմամբ Հարություն Գուլյանն ազատվել է Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հարություն Գուլյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Հարություն Գուլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից:

–00–ԱՀ