ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նոր փոխդեսպան ունի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

փոխդեսպան

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նոր փոխդեսպան ունի։ Այս մասին տեղեկացնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Սիրելի՛ հետևորդներ, ձեզ ենք ներկայացնում փոխդեսպան Չիպ Լեյթինենին, որը վերջերս է ժամանել Հայաստան։

Համալրելով Երևանում ԱՄՆ դեսպանության ղեկավար կազմը Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակահատվածում՝ նա պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ գլուխը կերտելու գործում։

Բարի գալուստ Հայաստան»։

--00—ՄՀ