ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Օգոստոսի 19-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002 թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002 թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
--00—ԼՄ