911 ծառայությունում մեկ օրում 1500-2500 ահազանգ է ստացվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

ԱԻՆ

ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունում օրական 1500-2500 ահազանգ է ստացվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Արտակարգ դեպքերն ու պատահարները 100-150-ի միջակայքում են տատանվում՝ սեզոնայնությամբ պայմանավորված:

Լինում են նաև ճանաչողական զանգեր. քաղաքացիներին հետաքրքրում են եղանակային կանխատեսումներն ու ճանապարհների վիճակը: Մեծ թիվ են կազմում կենցաղային բնույթի կանչերը:

ԱԻՆ-ը հորդորում է` 911 զանգելու դեպքում չխուսափել օպերատորի հարցերին պատասխանելուց: Հարցաշարերն ինքնանպատակ չեն. դրանք հատուկ մշակված են յուրաքանչյուր դեպքի համար:

--00—ՄՀ