ՀՀ և ՌԴ հարաբերությունների բնույթը կախված չէ արտահերթ ընտրությունների արդյունքից. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

նիկոլ

Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավական հարուստ են և ծավալուն: Այս մասին Ինտերֆաքսին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին` ՀՀ և ՌԴ հարաբերությունների ապագան որքանո՞վ է կախված Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, Փաշինյանը պատասխանել է.

«Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավական հարուստ են և ծավալուն: Դրանք հիմնվում են մեր երկու բարեկամական ժողովուրդների պատմական մտերմության վրա: Մեր երկրների հարաբերությունների բնույթը կախված չէ կայանալիք արտահերթ ընտրությունների արդյունքներից»:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, հրաժարական կներկայացնի ապրիլի վերջին:

--00--ԱԹ