ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ։ Քննարկվել են Արցախի արդի փուլում կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել սփյուռքի տարբեր շրջանակների մասնակցությամբ Արցախի վնասված դպրոցների վերականգնմանը, կրթության զարգացմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանմանը:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ այս պահին Արցախում ուսումը շարունակում է 18 հազարից ավելի աշակերտ և 2 հազար նախադպրոցական տարիքի երեխա:
--0--ԿԿ