Քոչարյանի և «17-ի» դիրքորոշումներում միասնական մոտեցում չկա, փլուզված վիճակ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Ռոբերտ Քոչարյանի և «17-ի» դիրքորոշումներում տարբերություն եմ տեսնում։ Սա նշանակում է, որ ընդդիմության շարքերում էլ չկա միասնական մոտեցում, փլուզված վիճակ է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նկատել է, որ ընդդիմությունը չի հստակեցնում՝ ինչ է ուզում, որ իշխանությունն էլ կարողանա կողմնորոշվել՝ ինչ անել։ «Լավ, ի՞նչ եք ուզում, հստակ ձևակերպեք, մենք էլ հասկանանք՝ մենք ինչ ենք ուզում, գանք համադրենք, բայց դա պետք է ժողովրդի շահերից բխի։ Արդյո՞ք այսօր ընտրությամբ մեր երկրի խնդիրները լուծվելու են, սահմաններն ավելի ամուր են լինելու, նոր զինատեսակներ են ՀՀ գալու։ Արդյո՞ք ընտրությունները չեն ընթանա բռնությամբ։ Նախկին գյուղապետեր ու համայանքապետեր կան, որոնք աջակցում են ընդդիմությանը։ Արդյո՞ք չի կրակվի որևէ ընտրատեղամասում։ Երբ նրանք ասում են՝ ընտրության չենք գնալու, ապստամբելու ենք, գլուխ ենք ջարդելու , սատկացնելու ենք, եկել ենք ԱԺ, որ տեսնենք զրահաբաճկոնո՞վ եք ման գալի, թե՝ չէ, բնականաբար այս հարցերն առաջ են գալիս։ Քրեական հոդվածներով, բռնի ուժով հարցեր լուծելու տարբերակը ՀՀ-ի համար շատ վտանգավոր է»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ