ԱԺ աշխատակազմի ղեկավարին առաջարկել եմ անհապաղ հավատարմագրել Սյուզի Բադոյանին. Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից ստացել եմ Սյուզի Բադոյանին չհավատարմագրելու վերաբերյալ հարցմանս պատասխանը, որն ավելի շատ հարցեր առաջացրեցին, քան որևէ հոդաբաշխ պատասխան կտային։

Այդ առնչությամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարին եմ ուղարկել հանցավոր բնույթի խախտումների մասին գրություն և առաջարկել դրանց առնչությամբ ներկայացնել պարզաբանումներ։ Միաժամանակ աշխատակազմի ղեկավարին առաջարկել եմ անհապաղ հավատարմագրել Սյուզի Բադոյանին, քանի որ այդպիսով կվերականգնվի լրատվամիջոցի և լրագրողի խախտված իրավունքները։

Ուսումնասիրության այս փուլում արդեն հավաքված նյութերը վկայում են ԱԺ աշխատակազմի ղեկավարի կողմից քրեական օրենսգրքով արգելված առնվազն երկու արարքի մասին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը և րագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»։

պարզաբանում

--00--ԱԹ