Առաջիկայում գերիների նոր խումբ կվերադառնա հայրենիք. Արտակ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

հասարակական

Առաջիկայում գերիների նոր խումբ կվերադառնա Հայաստան։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Պատասխանելով հարցին՝ մոտավոր ինչքա՞ն գերի ունենք Ադրբեջանում, Զեյնալյանը պատասխանել է․

«Վախենում եմ, որ նույնիսկ Ադրբեջանի իշխանությունները չգիտեն ողջ ճշմարտությունը, թե ինչքան զինծառայող է գերեվարվել իրենց զինծառայողների կողմից»։

--0--ԿԿ