Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են փնտրել ԼՂ խնդրի կարգավորման տարբերակներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են փնտրել ԼՂ խնդրի կարգավորման տարբերակներ` հաշվի առնելով կողմերի կամքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք հասկանում ենք իրադարձությունների զարգացման նոր օրակարգը: Ստեղծվել է բոլորովին նոր իրադրություն՝ տարածաշրջանում կայունության ու բարեկեցության ստեղծման համար: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ մնացած ուղղություններով աշխատանքին, ապա դա ամբողջովին կախված կլինի ձեզնից: Դրա համար լավ հիմք կա: Մենք անցման փուլում ենք, և կարող են մշակվել ապագայի ծրագրեր»,- ասել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

--00--ԱՀ