Ազատության հրապարակից 129 քաղաքացի է բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

հասարակական

Ազատության հրապարակից 14:30-ի դրությամբ 129 անձ է տա8վել ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին 24News-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

Նա նաև նշեց, որ քաղաքացիները բաժին են տարվել վարչական իրավախախտում կատարելու հիմքով։

Հիշեցնենք, որ այս պահին էլ Ազատության հրապարակում շարունակվում է 17 կուսակցությունների նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։

--0--ԿԿ