Ոստիկանական զինված ուժերը Կիրանցը շրջափակել են, խաղաղ բնակիչները շրջափակման մեջ են հայտնվել, դա հիշեցնում է Լաչինի շրջափակումը։ Ինչպես թշնամիներն էին Լաչինը շրջափակել, այնպես էլ ոստիկանները՝ Կիրանցը, ժողովրդավարության բաստիոն հռչակածները բռնությամբ ուզում են իրենց ուզածը անել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի նախագահ Մետաքսե Հակոբյանը։