Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

շն

ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի կապակցությամբ․

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։

79 տարի առաջ այս օրը նշանավորվեց ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում առաջադեմ մարդկության հաղթանակով։ Հայ ժողովուրդն այդ հաղթանակում ունեցավ իր մեծ ավանդը և տվեց ծանր կորուստներ։

Մայիսի 9-ի խորհուրդը սակայն, միայն ռազմական հաղթանակով չէ, որ սահմանափակվում է, այդ հաղթանակը նախ և առաջ ազատության, խաղաղության և ապագայում էլ անարդար պատերազմները կանխարգելելու բովանդակություն ունի։

Թանկագին հայրենակիցներ, մեր ժողովուրդն իր պատմական փորձից ելնելով, շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը:

Այսօր, երբ մեր պետությունը կրկին կանգնած է բարդ մարտահրավերների և փորձությունների եզրագծին, Երկրորդ համաշխարհային ու Արցախյան պատերազմում զոհված մեր պապերի, հայրերի, եղբայրների և որդիների հիշատակի առաջ մեր պարտքը, պարտականությունն ու պատասխանատվությունն է անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը, ազատությունը, հաստատել խաղաղություն մեր երկրի և ժողովրդի համար, և իհարկե, ջանք ու եռանդ չխնայել մեր պետության ամրապնդման ու հզորացման գործում։

Կրկին շնորհավորելով այս տոնական օրվա կապակցությամբ խաղաղություն ու բարգավաճում մեր պետությանը, քաջառողջություն մեր վետերաններին և հավերժ փառք զոհված հայորդիներին»։

--00—ԼՀ