Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Այսօր տեսե՞լ եք տեսանյութը՝ Ալիևը ի՛նչ երաժշտություն դրած էր Արցախում ման գալիս։ Ծաղրանք։ Ես ամբողջ ՔՊ-ի պատգամավորական թիմին եմ ասում, կառավարության անդամներին եմ ասում, էդ փորձագետ կոչվածներին եմ ասում, ծախու գրչակներին եմ ասում, բոլորին՝ ֆեյք-մեյք, ինչ կաք՝ չկաք, բոլորիդ՝ գոնե մի բառ ասեք էդ «մարդուն»։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ձեզ չի ծաղրում մենակ, բոլորիս է ծաղրում։ Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը՝ Արցախով պտտվում է։ Մի բառ ասեք, տղամա՞րդ չեք, հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա՝ ատամները սրած՝ փորձելով ինքնադրսևորվել։ Դե խոսեք, արձագանքեք։ Մի կողմից ծաղրում է ձեզ, մի կողմից ստիպում, որ ձեր հայրենիքը զիջեք՝ կտոր առ կտոր, խոխսե՛ք»,- ասաց Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ