Ով չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Մարդկությունը փրկվեց սարսափելի չարիքից, ինչո՞ւ պետք է այս մասին հիշել, որովհետև սա հարգանքի տուրք է մեր նախնիներին, քանի որ յուրաքանչյուր ընտանիք ունի իր հերոսները, որոնք պայքարել են, նվիրաբերել են իրենց կյանքն այս ընդհանուր հաղթանակի համար։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հիշեցնենք, որ այսօր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձն է։ Տարիներ շարունակ մայիսի 9-ը Հայաստանում եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման օրը:

«Պատերազմի այն դասերը, որոնք մենք հիշում ենք, այսօր էլ են ակտուալ` շատ դեպքերում բախվում ենք նույն խնդիրներին, վտանգներին և սպառնալիքներին»,-ասել է նա։

Դեսպանը շեշտել է՝ ով չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ