ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Թուրքիան այսօրվանից դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։
Ընդ որում, նշվում է, որ Անկարան պաշտոնապես չի հայտարարել այս քայլի մասին։
Հիշեցնենք՝ Թուրքիան դեռ անցած ամիս սահմանափակել էր արտահանումը Իսրայել՝ Գազայի պատերազմի պատճառով:
Իսրայելից պատասխանել են։ Մասնավորապես, արտգործնախարար Քոենը Էրդողանին մեղադրել է առևտրի դադարեցման պատճառով համաձայնագրերը խախտելու մեջ:
Նրա հայտարարության համաձայն՝ Իսրայելը փոխարինող կգտնի Թուրքիայի հետ առևտրային կապերին։
--00—ՍՊ