Ավտովթար՝ Երևանում. վարորդներին ու ուղևորին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

հասարակական

Հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմանում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Toyota Camry և Օpel Zafira մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով վթարի հետևանքով տուժածներ չկան։



Առաջին բուժօգնությունն է ցուցաբերվել վարորդներին և մեկ ուղևորի, որից հետո վարորդները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել։



Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։



Աղբյուրի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Մեզ լավ ենք զգում: Երևի, էլ կարիք չլինի, որ դիմենք շտապօգնություն»։



--0-- ՍՊ