Միրզոյանը վաղը կլինի Հունգարիայում. կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

լե

Մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում։

Նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։

 

 --00—ԱՊ