Ադրբեջանի ագրեսիաներից հետո պարբերաբար լսում ենք դատախազության հաղորդումները, որ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

թա

Ադրբեջանի ռազմական ագրեսիաներից հետո պարբերաբար լսում ենք դատախազության հաղորդումները, որ հարուցվել է քրեական գործ Հայաստան ներխուժելու մասին։ Ի՞նչ են տեղի ունենում այդ գործերով, ովքե՞ր են ներգրավվում որպես մեղադրյալներ, ու՞մ նկատմամբ են հայտարարվում հետախուզում, արդյո՞ք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որևէ կերպ ներգրավված է այդ գործերում։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Դա շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք իրավական այն բալանսը, որը պատկերացնում ենք 2 երկրների միջև արդյո՞ք ապահովվում է, թե ոչ։ Որովհետև Ադրբեջանի դատախազությունը պարբերաբար հայտարարում է բարձրաստիճան և ոչ բարձրաստիճան հայ քաղաքացիների նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, բացի դրանից՝ Ադրբեջանը բանտերում պահում է հայ ռազմագերիների և գերիների, իսկ վերջերս արդեն նրանց խմբին միացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ում վերադարձի մասով կուզեի իմանալ Ձեր ջանքերի մասին։

Ձեր գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի դատախազի հետ հանդիպումների ժամանակ արդյո՞ք բարձրացրել եք հարցը, թե ի՞նչ վիճակում են պահվում մեր ռազմագերիները, որովհետև Ռուբեն Վարդանյանը վերջերս հայտարարել էր հացադուլ և խոսում էր իր նկատմամբ ապօրինությունների ու ճնշումների մասին։ Նաև մտահոգիչ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցի մասին հայտարարությունը, որը հետո չկայացավ։ Այսինքն՝ դա էլ ճնշման մի ձև է, որ իրականացվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ»։

--00—ԼՀ