ՀԱՄԱՍ-ը խորհրդակցություններ է անցկացրել հրադադարի համաձայնագրի շուրջ

02/07/2025 19:43 Տարածաշրջան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ խորհրդակցություններ է անցկացնում՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու միջնորդների առաջարկները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, շարժումն ընդգծել է, որ միջնորդները ջանքեր են գործադրում շրջանակային համաձայնագրի հասնելու և լուրջ բանակցություններ սկսելու համար։

«Մենք գործում ենք մեծ պատասխանատվությամբ և անցկացնում ենք ազգային խորհրդակցություններ՝ քննարկելու միջնորդ եղբայրների առաջարկները համաձայնության հասնելու համար, որը կերաշխավորի ագրեսիայի դադարեցումը և դուրսբերումը (իսրայելական բանակի-խմբ)», – ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։

–00—ՍՊ