Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը շարունակում է մնալ Թրամփի առաջնահերթությունը

02/07/2025 23:21 Միջազգային

Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ Թրամփի առաջնահերթությունը։ Նման հայտարարություն են տարածել Պետդեպից։

Հիշեցնենք՝ մինչ այդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի լուծումն այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ կողքից:

Ի հաստատումն իր խոսքերի՝ Ռուսաստանի առաջնորդը մեջբերել է Թրամփի հայտարարությունը, որն ի սկզբանե հավատում էր, որ կարող է արագ խաղաղության հասնել Ուկրաինայում, սակայն հետո ընդունել է հակամարտության կարգավորման բարդությունները։
–00—ՍՊ