Էրդողանը Նիդերլանդներում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

24/06/2025 12:49 Միջազգային

Հունիսի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Նիդերլանդներ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Նշվում է, որ գագաթնաժողովին ներկա կգտնվեն 32 երկրի և գործընկեր երկրների ղեկավարները և կքննարկեն Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները։

Էրդողանը  հանդիպումներ կանցկացնի նաև որոշ երկրների ղեկավարների հետ։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Թուրքիայում։

–00—ՅՄ