Գազայում Իսրայելի հարվածները 70-ից ավելի մարդու կյանք են խլել

24/06/2025 15:17 Միջազգային

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 24-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի բանակի կրակի հետևանքով զոհվել է 71 պաղեստինցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Իսրայելական ուժերը թիրախավորել են պաղեստինցիների տները, տեղահանված անձանց համար նախատեսված վրանները և քաղաքացիական հավաքատեղիները։

Զոհերից 50-ը գրանցվել է Գազայի օգնության բաշխման կենտրոնների վրա Իսրայելի նոր ավիահարվածների հետևանքով։

«Ալ-Կասսամ» բրիգադի անդամները հունիսի 23-ի երեկոյան հայտարարել են Գազայի հատվածի հյուսիսում ուղիղ բախումների ժամանակ երեք իսրայելցի զինվորի սպանվելու մասին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ