Ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարած տղամարդուն

24/06/2025 16:47 Իրավական

Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցում ապօրինի հատվել է 3 թեղի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել է 71-ամյա տղամարդը։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

—00—ՄԱ