«3+3» ձևաչափը հուսալի հիմք է Հարավային Կովկասի համար. Լավրով

27/05/2025 16:49 Միջազգային

ՌԴ-ն և Թուրքիան ունեն Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով փոխգործակցության փորձ, այս ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում:

««3+3» հարթակի ձևաչափը հուսալի հիմք է ստեղծում Հարավային Կովկասի երեք երկրների և հարևան պետությունների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև փոխգործակցության համար»,- նշել է նա։

–00–ԱՀ