200.000 հնդիկ զբոսաշրջիկ չեղարկել է այցը Թուրքիա

27/05/2025 18:55 Միջազգային

Հնդկաստան-Պակիստան հարաբերություններում առկա լարվածությունից և Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցությունից հետո Հնդկաստան-Թուրքիա հարաբերություննեում շարունակում է նկատվել լարվածություն։

Բոյկոտելով մի շարք թուրքական ապրանքների դեմ՝ այժմ զգալիորեն նվազել է հնդիկ զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա։

Նշվում է, որ 200.000 հնդիկ զբոսաշրջիկ արդեն չեղարկել է այցը Թուրքիա, իսկ  վաղ ամրագրումները նվազել են մինչև 300%։

Բացի այդ չեղարկվել են նաև հնդիկ միլիարդատերերի Ստամբուլում, Անթալիայում և Բոդրումում կայանալիք շքեղ հարսանիքների նախապատրաստական աշխատանքները։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

–00—ՅՄ