Պուտինի, Թրամփի և Զելենսկիի հանդիպման հնարավոր վայրը կարող է լինել Ժնևը

27/05/2025 22:39 Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Զելենսկիի հանդիպման հնարավոր վայրը կարող է լինել Ժնևը, հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

Ժնևը կարող է լինել հաջորդ կանգառը, որտեղ կհանդիպեն բոլոր երեք առաջնորդները, որպեսզի համաձայնեցնեն փաստաթուղթը և դադարեցնեն պատերազմը, ասել է նա Fox News-ի եթերում։

–00—ՍՊ