Թրամփը հայտնել է ԱՄՆ հատուկ բանագնացի վրա հարձակման մասին

26/05/2025 08:50 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին գոլֆ խաղալիս կարապը կծել է, ամերիկացի առաջնորդն այս մասին գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

«Ես միշտ ասել եմ, որ գոլֆը կարող է վտանգավոր սպորտաձև լինել։ Իմ ընկերոջը կծել են Բեդմինստերում», – գրել է Թրամփը։

Գրառմանը կից լուսանկարում երևում է, թե ինչպես է Ուիթկոֆը փորձում պաշտպանվել սպիտակ կարապից։ Թրամփը չի նշել թռչնի ագրեսիվ վարքի պատճառը։

–00—ՅՄ