Բաբոյի թթուն ու «Դեդո-բաբոն» Հայաստան բերելու առաջարկը. արցախցի ընտանիքի գաղթի պատմությունը

04/05/2025 Տեսադարան

Արցախահայությունը 2023թ. գաղթից հետո հայտնվել է լուրջ խնդիրների առջև։ Սոցիալ-կենցաղային հարցերին լուծում տալու համար մարդիկ սկսել են զբաղվել այնպիսի աշխատանքներով, որ նախկինում չէին էլ կարող պատկերացնել։ Արցախցի Վիկտորյայի բաբոյի (տատիկի) թթուն այժմ որպես ապրուստի միջոց է ծառայում ընտանիքի համար։

«Թթու դնելն իմ երազանքի աշխատանքը չէր, բայց ապրել է պետք, աջակցությունների հույսին չենք մնալու, պիտի արարենք մեր Մայր հայրենիքում»,-նշում է Վիկտորյան և սովորեցնում՝ ինչպես պատրաստել արցախյան թթու ու հավելում.

«Երեխաս ասում է՝ ինչու «Տատիկ-պապիկը» մեքենայից չենք կապել ու բերել, հիմա ո՞նց ենք անելու։ Արցախում մեր գիտակից կյանքն ենք թողել, մեր երեխաների մանկությունը, որ պետք է այնտեղ տեսնեին»։

«Մարդիկ Արցախից» հաղորդման շրջանակում խոսել ենք արցախյան թթվի գաղտնիքներից և ընտանիքի գաղթի պատմությունից։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

–00–ԱՀ