Պետք է մտածել Մայր Աթոռը ՀՀ-ից տեղափոխելու մասին, եթե Նիկոլից զզվող 80%-ը ի զորու չէ նրան կանգնեցնել

01/07/2025 20:30 24-ի նախագիծ

Պետք է մտածել Մայր Աթոռը Հայաստանից տեղափոխելու մասին, եթե Նիկոլ Փաշինյանից զզվող 80% հայ բնակչությունը ի զորու չէ պաշտպանել Սուրբ Էջմիածինը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

Ըստ մեր զրուցակցի, Եկեղեցուն պաշտպանելու հարցում անհրաժեշտ է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչը, որը պետք է ուղղված լինի ՀԱԵ հետևորդներին։ «Թող հովվապետը ասի՝ ի՞նչ անենք, գնա՞նք Մայր Աթոռի պատերի տակ զոհվենք, փողոց փակենք, ի՞նչ անենք։ Նա պետք է ներկայացնի ստրատեգիան», – հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ