Սննդի օբյեկտ այցելելիս ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի. ՀՀ պարետը ցանկ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

կոր4

Հրապարակվել է Հանրային սննդի օբյեկտներում COVID-19-ի կանխարգելման անվտանգության կանոնների վերաբերյալ ՀՀ պարետի որոշումը:

Ըստ այդմ.

1. Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում:

2. Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով այցելուներին:

3. Տարբեր սեղանների հաճախորդների միջև պետք է լինի առնվազն 1.5 մետր հեռավորություն:

4. Արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը:

5. Արգելվում է նարգիլեի օգտագործումը: