Միջմարզային տեղաշարժի սահմանափակումն ու անցակետերը հանվում են. ՀՀ պարետի նոր որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

պարետ

Պարետի նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այդ մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

 

Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:  

 

Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝

 

Մշակող արդյունաբերության հատվածում.

  • Պոլիգրաֆիական գործունեություն

     
  • Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն

     
  • Քարի սղոցում, մշակում և հարդարում

     
  • Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն

     
  • Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն

     
  • Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում

     
  • Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում

Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում.

     1. մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների,



     2. գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր,



     3. հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր,



     4. ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ:



Տեղեկատվություն, կապ հատվածում.

    1. գրքերի հրատարակություն,

    2. հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում:

 

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում.



   1. տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ,

   2. գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում:

 

Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում.



Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ:

 

Սպասարկման այլ ծառայություններ հատվածում.

  • Արհեստակցական միությունների գործունեություն

     
  • Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում

     
  • Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում

     
  • Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում
  • Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:

     

«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:

 

Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝  https://covid19.gov.am/hy կայքի միջոցով: