Էն «պրոֆեսիոնալ» Ազգային ժողովին մեկդ հիշեցրեք, որ ապրիլի 24-ն է մոտենում. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

աշոտ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․ «Էն «պրոֆեսիոնալ» Ազգային ժողովին մեկդ հիշեցրեք, որ ապրիլի 24-ն է մոտենում, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է:

Հարցրեք նաև, ինչքա՞ն նոր պարգևավճար են ուզում, որ մի քիչ դրսի գործընկերների հետ աշխատեն: Որ մի քանի նամակ գրեն միջազգայիններին, մի քանի հարցազրույց փորձեն տալ արտերկրի մամուլին, մի քանի հայտարարություն ստանան այս կապակցությամբ:

Լավ կլինի, ԱԺ խմբակցություններով մի հատ հայտարարություն ընդունեն գոնե, թարգմանեն և ուղարկեն դուրս:

Թե չէ ընկնելու ենք Արցախի ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքի օրը»: