Չինացի բժիշկները նոյեմբերին կորոնավիրուսի նոր ալիք են կանխատեսում․ Gazeta

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News  

կորոնավիրուս

Նոյեմբերին հնարավոր է կորոնավիրուսով վարակման նոր ալիք սկսվի, եթե բոլոր պետությունները չկարողանան ամռանը համաճարակը հաղթահարել։ Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Շանհայի «Հուաշան» հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի վարիչ Չժան Վենհունին։

Բժիշկը կարծում է, որ այս ամռանը հազիվ թե հնարավոր լինի ամբողջությամբ ազատվել վիրուսից, քանի որ կորոնավիրուս է գրանցվել նաև Հարավային Աֆրիկայում, Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում։

«Երբ ձմեռ գա, բոլորը պետք է նստեն տանը»,- ասել է Վենհուն, և հավելել, որ համաճարակի երկրորդ ալիքը փոքր ծավալների կլինի։

Ընդ որում, նա նշել է, որ Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի համար դժվար կլինի հաջորդ ձմեռը։

Մասնագետի խոսքով՝ հենց այս պետություններից է կախված համաճարակի վերահսկումը աշխարհում։