ՊՆ-ի պարզաբանումը՝ կալանավորված պահեստազորի գնդապետի՝ Փաշինյանին ուղղած բաց նամակի փաստով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

պն

Ապրիլի 3-ին մի շարք կայքեր հրապարակել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված, պահեստազորի գնդապետ Վահան Ավետիսյանի՝ զորատեսակների կիրառման առումով սահմանափակ կոմպետենտությամբ խիստ սուբյեկտիվ շեշտադրումներով բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարարությունը, ելնելով ընթացող նախաքննությանը չվնասելու հանգամանքից, ինչպես նաև հաշվի առնելով նամակի կասկածելի ծագումը, նպատակահարմար չի համարում մեկնաբանել վերոնշյալը։

Բացի այդ, առկա են Վ․ Ավետիսյանի առողջական խնդիրները մատնանշող փաստաթղթային անհերքելի հիմնավորումներ, որոնք ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հրապարկել նրա գրավոր համաձայնության դեպքում։

Նշենք, որ խոսքը ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի մասին է՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որտեղ պահեստազորի գնդապետ Վահան Ավետիսյանը ներկայացրել է, որ շուրջ 35 օր շինծու մեղադրանքով ապօրինաբար պահվում է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ վարչապետին ներկայացնելով նաև դրա պատճառները: