Նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը նշանակվեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

կոլժ

ՀՀ նախագահի հրամանագրով Արման Սարգսյանը նշանակվել է ոստիկանության պետ, Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱծ տնօրեն:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ: 

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է նախագահի հրամանգրում: