Կոտրել են գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմի դռան փականը․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News     

Փետրվարի 2-ին՝ ժամը 15.30-ի սահմանում, ոստիկանության Ախուրյանի բաժնում Շիրակի մարզի Արևիկ գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ հունվարի 31-ից մինչև փետրվարի 1-ը կոտրել են գյուղի սկզբնամասում գտնվող իր անասնագոմի դռան փականը և գողացել 2 կով՝ պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:



Գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին, բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Անիի բաժնի ծառայողները: Եվ հաղորդումից ժամեր անց տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Ջրափի գյուղի 22-ամյա մի բնակիչ:



Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը՝ ժամը 23-ի սահմանում, կասկածվողը ներկայացել է բաժին և խոստովանել, որ կովերն ինքն է գողացել ու տեղափոխել իր անասնագոմ:

Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է: