Ըմբշամարտի ԵԱ-ում Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News 

ըմբշամարտ
    

Փետրվարի 10-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կկայանա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա 10 մասնակցով:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը հրապարակել է Իտալիայի մեկնող մարզիկների կազմը․

55կգ՝ Ռուդիկ Մկրտչյան

60կգ՝ Գևորգ Ղարիբյան

63կգ՝ Սահակ Հովհաննիսյան

67կգ՝ Կարեն Ասլանյան

72կգ՝ Մալխաս Ամոյան

77կգ՝ Կարապետ Չալյան

82կգ՝ Ռուբեն Ղարիբյան

87կգ՝ Մաքսիմ Մանուկյան

97կգ՝ Արթուր Ալեքսանյան

130կգ՝ Դավիդ Օվասապյան