Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կարող է անցկացվել հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News      

ծանրամարտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի աշնանը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Մաքսիմ Ագապիտովը։

Եվրոպայի առաջնությունը նախատեսվում էր անցկացնել ապրիլին, սակայն կորոնավիրուսի համաճարակի հետևոնքով հետաձգվել է։

«Բոլորը հասկանում են, որ այս իրավիճակում հնարավոր չի լինի բոլորին հավաքել Մոսկվայում։ Մեր մայրաքաղաքը նույնպես արգելափակված է։ Պարզ է, որ առաջիկայում իրավիճակը չի փոխվի։ Ես առաջարկել եմ մրցաշարն անցկացնել հոկտեմբերին»,-  ասել է ֆեդերացիայի նախագահը։