Պառլամենտն իրար ինչ ասես ասելու համար չի ձևավորվել, թող նախըտրական խոստումները կատարեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

«Պառլամենտական կուսակցությունները պետք է հաշվետու լինեն քաղաքացուն իրենց նախընտրական խոստումների մասով»,- այս մասին 24TV-ի տաղավարում  նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Թևան Պողոսանը։

Բանախոսը նշեց, որ կարևոր է դատավորների՝ իրենց անկախության համար պայքարը, որը պետք է վարել անգամ ամեն կենցաղային գործում անկախ որոշում կայացնելու համար։ Այս առումով թող մեր բոլոր դատավորները անկախ լինելու իրենց պայքարում պատվով կրեն իրենց խաչը։

Պողոսանը կարծիք հայտնեց, որ փոփոխությունների ու բարեփոխումների պայքարը քայլ-քայլ պետք է իրագործվի անհատական արժեքների ու սկզբունքների ներքո, ու այդ ուղին փոփոխությունների լավագույն օրինակն է։

Արցախում ընտրությունների մասով բանախոսը նշեց, որ արցախցին գիտի ում կքվեարկի, նրան պետք չէ ուղղորդել  Հայաստանից՝ միաժամանակ կարևորելով, որ ընտրությունը պետք է ոչ թե անձերի, այլ ծրագրերի ու թիմերի միջև լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։