ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։
«Խաղաղության համաձայնագիրը շահավետ կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։ Թուրքիան աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ «Ղարաբաղում հաղթանակը» դարձել է համերաշխության խորհրդանիշ ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլ նաև ողջ թյուրքական աշխարհի համար»,-ասել է նա:
--00—ՅՄ