Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Մեր օրենսդրությամբ կառավարությունը պարտավոր է խաղաղության համաձայնագրի տեքստը ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը մեր Սահմանադրույթան հետ ստուգելու համար: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե ՍԴ-ն որոշի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության տեքստը չի համապատասխանում մեր Սահմանադրության տեքստին, այդ ժամանակ ՀՀ-ն կունենա ընտրություն կատարելու առաքելություն՝ խաղաղության և հակամարտության միջև»,- հավելեց նա:

Փաշինյանը հիշեցրեց Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։

Մանրամասները՝ տեսանյութում:
 
--00--ԱՀ