Ռոնալդուն նշել է ժամանակակից ֆուտբոլի երեք լավագույն խաղացողներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Ռոնալդու

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն նշել է ժամանակակից ֆուտբոլի երեք լավագույն խաղացողներին։ Այս մասին հայտնում է armspsort.am-ը:

«Լավագույն երեք խաղացողների ցուցակում, հավանաբար, կներառեմ ինքս ինձ, Լիոնել Մեսիին և Զինեդին Զիդանին», – Ռոնալդուի խոսքերը փոխանցում է Give Me Sport-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն սաուդական ակումբի կազմում կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ խփելով 28 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։


--00--ԱՀ