Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Screenshot_5

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության ԱԳ նախարարության պետական քարտուղար Մարկո Շտուցինի հետ: 

Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև անդրադարձ է կատարել առկա մարտահրավերներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում ԵՄ շրջանակներում փոխգործակցությունը:

--00—ՅՄ